Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Սիրելի՛ ընկերներ,
1. Այո, իմ վարորդը հանդիպակաց գոտի է դուրս եկել, ես այդ ժամանակ իր կողքին եմ եղել: Երբ խախտումն արել է, նկատողություն եմ արել վարորդին, որ այդպիսի բան չանի:
2. Հերքում եմ կայքում հրապարակված այն տեղեկությունը, որ ինձ դիտողություն անող վարորդների վրա «մատ եմ թափ տվել»: Ես այդ մեթոդով աշխատող մարդ չեմ։
3. Պատրաատ եմ իմ վարորդի կատարած խախտման պատասխանատվությունը վերցնել ինձ վրա և օրենքով սահմանված տուգանքը վճարել ու կանխել այսպիսի դեպքերի կրկնությունը։
Ներողություն և շնորհակալություն»: