ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը գրելով. «Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում»:
Տեսանյութը 2016թ. Աչաջուր համայնքում ծնված հսկա Տիգրանի մասին է: Բնական ճանապարհով ծնված փոքրիկը կշռում է 5 կգ 230 գրամ, հասակը 57 սանտիմետր է:
Իր գրառման պարզաբանումների մեջ Ս. Հովսեփյանը նաև նշել է. «Արդեն առողջ մեծանում է։ Էությունը այն է, որ մարզում, էս քաշով ու բոյով, բնական ճանապարհով, առողջ բալիկ է ծնվել ու վազվզում է արդեն»: