Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է. «Դուք ամեն ինչ միտումնավոր եք անում ...
Անցած տարի, երբ COVID-19 ահագնացավ, բոլոր տրանսպորտային միջոցները կանոնակարգվեցին, այս տարի՞...
Անցած տարի, բոլոր մեծ միջոցառումներն արգելվեցին, այս տարի՞...
Անցած տարի մասսայական հավաքներ չէիք թողնում, այս տարի մասսայական երթեր եք անում և առանց ձեր քարոզած դիմակի ...
Անցած տարի 10 հոգուց ավել խմբակներ չէր լինում, այս տարի իմանալով, որ դպրոցահասակ երեխաների շրջանում տարածված է, միայն «սգացիք» և շարունակեցիք դասերը, կարծես ոչինչ չի եղել ու սկսեցիք թեման օգտագործել պատվաստման համար և կանխարգելիչ ոչինչ չարվեց ...
Քանի դուք վազում եք երևույթների հետևից, երբեք արդյունքի չեք հասնի, դուք չեք սովորել առջևից վազել, այլ միշտ ուշացած ու միշտ հետևից ...
Դեռ անվճար թեստերը երեքից չորս օր են պատասխան ունենում, եթե մարդը չունի գումար, նա դատապարտված է մահվան ..
Իմանալով ամենը, դուք բոլոր հիվանդանոցները չհագեցրեցիք տարրական հարցով՝ թթվածնային կենտրոն ստեղծելով...
Շտապ օգնության մեքենաները հասնում են հիվանդին դատարկ բալոնով. Ներեցե՛ք, թթվածինը վերջացավ ...
Դեղերի մեծ մասը չունեք ու եթե հիվանդի հարազատը գումար չունի, ապա նա մեռնելու է (չասեք՝ այդպես չէ, քանի որ այդպես է ու դուք տեղյակ չեք, քանի որ դուք կառավարիչ չեք) ...
Բժիշկների համապատասխան բազա չապահովեցիք, երբ Քովիդը նահանջել էր, որ այսօր հերթափոխ կարողանայիք կազմակերպել ...
Դուք ո՛չ բժշկին եք հարգում, ո՛չ ձեր քաղաքացուն, դուք միայն պաշտոն եք զբաղեցնում...
Դուք պատվաստում եք մարդուն՝ առանց պարզելու, վարակակի՞ր է, թե՞՝ ոչ, պատվաստում եք մարդուն ու տեր չեք կանգնում, ոչ մի խորհուրդ չի տրվում, թե ջարդելուց ինչ է պետք անել, մինչև պատվաստվել ինչ է պետք անել, պատվաստվելուց հետո ինչ պետք է անել ...
Դուք մի վարակակրի հուղարկավորությունը պահանջում եք չանել մասսայաբար, մյուսին բազմահազար եք թողնում ...
Դուք ... չասեմ ... Էն մնացածն էլ մնա ...
Չասեք, միջազգային փորձ, բոլոր երկրներ ... ոչ մի երկրում այս վիճակի անտերություն չկա ...
Առողջություն բոլորին ...»։