ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ տեղեկացա, որ Ադրբեջանն իմ, Արման Թաթոյանի, Կարեն Հովհաննիսյանի և Նաիրի Հոխիկյան դեմ քրեական գործ է հարուցել։

Այս մասին տեղեկացրել է Բաքվի ստրատեգիական հետազոտությունների պետական կենտրոնի ավագ մասնագետ Թեմուր Ալիևը, ով նամակ է հղել Նաիրի Հոխիկյանին։ Այս ամենի հետ մեկտեղ մեզ անվանել է «ֆաշիստներ», մեր հայանպաստ գործը որակելով ֆաշիզմ։

Օրեր առաջ նաև ադրբեջանական մամուլում հոդվածներ էին հրապարակում այն մասին, թե ես համագործակցում եմ ամերիկյան կազմակերպության հետ և հակառուսական գործունեություն եմ ծավալում։ Գիտե՞ք , երբ թշնամին ինձ «ֆաշիստ» է անվանում ես դրանից չեմ նեղվում, քանի որ դա իրական գնահատականն է, որն ապացուցում է մեր նվիրվածությունը ազգին ու պետությանը։

Իրենք հաշվի չեն առել մեկ բան, որ ազգանվեր գործերի համար ես այնքան եմ ներսում քարկոծվել, որ այլևս իրենց քրեական գործը ծիծաղ է առաջացնում ։

Ինձ չեք կաշկանդի ձեր զգուշացումներով, ես շարունակելու եմ նույն ոգով պայքարել ձեր դեմ' հանուն հայ մարդու»։