Գիտեք ինչո՞ւ գրավոր չեն դիմել, որովհետև ամբողջ օրը զբաղված էին հիմարություններ դուրս տալով և ոչ թե հարցեր առաջանալու դեպքում նախապատրաստվելով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին չդիմելու պատճառներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Գրավոր դիմումը պետք է պատրաստել լուրջ մասնագետների օգնությամբ, իսկ մասնագետ թողե՞լ են կողքերը, թե՞ բոլորին ազատել ու թեթևաբարո մասսա են լցրել։

Կարող եք ասել ի՞նչ կապ ունի, իհարկե չունի և պարտավոր են «բարեկամներն» իրենց պարտավորությունը կատարել,բայց եթե գիտեին, որ կա ընթացակարգ, ապա օր շուտ դիմումը ներկայացրած պետք է լինեին։

Մի շաբաթից գրավոր կդիմեն, երբ ամբողջ միջանցքը տան ավարտեն...

Անտեր,անգլուխ պետություն...»։