ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա կարևոր գործընթաց է, և ես ավելի վաղ էի ակնկալում։ Այո՛, պետք է աշխատող, վարքագծով դրականորեն տարբերվող ուսուցիչն ակնհայտորեն տարբերվի մյուս ուսուցչից։
     Մի քանի օր էլ լսում եմ ուսուցիչների վերաբերմունքը ներառական կրթության նկատմամբ, այն դեպքում, երբ դեռ չեն աշխատել, չեն դժվարացել, բայց արդեն ունեն անկոտրում վերաբերմունք` համարելով «ԲԵՌ» ԿԱՊԿՈՒ երեխաներին։ Չի կարող ուսուցիչը լինել որակյալ, երբ երեխաների տարբերությունը և առանձնահատկությունը նսեմացնում է իր «ես»-ից։ Եթե ուսուցիչն ասում է՝ «ես չեմ կարող», ապա ես այդ ուսուցչին չեմ վստահում ոչ մի երեխա»։