Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն դարձրեք Աղվան Վարդանյանի տեքստին:
Իբրև այս թե իշխանության «մանր կամակատարները ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին», «ոչնչությունների հանդեպ զզվանքն ու անզորությունը ստիպել է նրան գնալ այս քայլին», «առաջին արյան պատասխանատվությունն այս իշխանության խղճին է»:
Օգոստոսի 14-ից սկսյալ ընդհուպ մինչև սեպտեմբերի 6-ը Գառնիկ Իսագուլյանը գուժում էր, որ արյուն է թափվելու ու դրա պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա․․․
Սեպտեմբերի 24-ին սպանվում է Հայկ Հարությունյանը, լուրի հայտնի դառնալուց 40 րոպե անց «Հայելին» գրում է, թե դեպքի վայրում եղած իր աղբյուրները հայտնում են, որ Հայկ Հարությունյանը մտերիմի հետ զրույցում տրտնջացել է, որ իրեն ստիպում են ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի ու Գեղամ Պետրոսյանի դեմ, մինչդեռ նրանք «անմեղ են» ու դրա պատճառով ինքնասպան է եղել․․․
«Շաման» Կարմեն Դավթյանն էլ սեպտեմբերի սկզբին ասում էր, որ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ Հայաստանում լուրջ բան է կատարվելու․․․
Նկատեցի՞ք կապերը։ Շատ ակնհայտ է․․․»: