Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե ասում եք։ Ճակատը պաչելու երկրի ղեկավար։ Փաշինյանս արդեն մխրճվում ա թյուրքալեզու աշխարհի մեջ, ճեղքում է մեր դեմ Ալիևի ու Էրդողանի ստեղծած օղակը։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ուզբեկստանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան, Հայաստանի նախագահը՝ Ուզբեկստան։ Այ էսպես է պետք աշխատել։ Բոլորի մեջ ամենալեգիտիմը, ամենախելոքը, ամենադուխովն ու ամենադվիժենիովը։ Ֆրանկոֆոններով, եվարզիստներով, Սինգապուր-Իրաններով Երևանում հավաքեց, հիմա էլ մտել է Կենտրոնական Ասիա։ Վերջում Աֆղանստան Պակիստանով ենք դուրս գալու, Ալիևին էլ բամբակով ջուր են տալու։ Օղակը ճեղքում ենք, հայրենակիցներ ջան»: