Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Ժողովուրդ ջան, իզուր եք էս աղջկան քրքրում, հայհոյում։ Երևում է, որ ցանկացել է վարչապետի հետ կադրում երևա հաղթանակ խորհրդանշող V նշանով։ Կադրը տարօրինակ է թվում դիմացից, բայց երբ փորձում ես իրավիճակին նայել վերևից պահված տեսախցիկի կողմնորոշիչով, ապա ոչ մի վատ բան չկա»: