Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանցավոր բանդան մի բան չի հաշվարկել․
     1․ Եթե «ինքնասպանությունների» ձեռագիրն 1998թ․ անծանոթ էր, ապա այժմ ծանոթ է ու այլևս հնարավոր չէ տարբեր վարկածներով քաոս ստեղծել։ Վարկածը մեկն էր ու շատ պարզ է, թե ով չէր ցանկանա դատարանում առերեսվել Հայկ Հարությունյանի հետ,
     2․ Վկաներին մաքրելու ու վերացնելու ձեռագիրն էլ շատ «ընթեռնելի» է. ի վերջո անցած երկու տասնամյակում տեսել ենք հոկտեմբերի 27-ի առանցքային դեմքերի ու վկաների «ինքնասպանությունները»,
     3, Ինտերնետն ու սոցիալական ցանցերը շատ են թափանցիկ դարձրել ամեն ինչ ու հասու բոլորին․ ճշմարտությունը տեղ հասցնելու համար այլևս պետք չէ նախագահականի վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունների «մուտք» փնտրել։
     Հանրության շրջանում այս սպանության պատվիրատուի մեկ անուն է հոլովվում ու դա գաղտնիք չէ»: