Չի կարող մեծ լինել այն, ինչը ճշմարտացի չէ: Կյանքում ամենափոքր բարիքը հարստությունն է, ամենամեծը' իմաստությունը: Ով որոշակի հանգամանքներում չի զրկվում խելքից, նա զրկվելու ուրիշ ոչինչ չի ունեցել: Եթե հիմարը պատահաբար լավ խորհուրդ է տալիս, դարձյալ այն պետք է կատարի խելացի մարդը: Վիճեք, մոլորվեք, սխալվեք, սակայն, ի սեր Աստծո, խորհրդածեք, ու թեկուզ սխալ, սակայն ինքնուրույն: Միշտ եղեք այն ինչ կաք, հակառակ դեպքում կլինեք ոչինչ… Ես իմ գործն եմ անում, դու' քոնը, Ես չեմ ապրում այս աշխարհում քո սպասումներին համապատասխանելու համար, և դու էլ այս աշխարհում չես ապրում, որ իմ սպասումներին համապատասխանես, Ես ես եմ, դու' դու: Եվ եթե պատահական գտնենք իրար, հրաշալի է, Եթե ոչ' ի՞նչ արած…

Ֆրեդերիկ Պերլզ