Թշնամու դատողությունները երբեմն ավելի ճշմարիտ և օգտակար են, քան ընկերոջ դատողությունները: Ատելությունը մարդկանց մեջ գրեթե միշտ ավելի խորն է, քան սերը: Ատողի հայացքն ավելի խոցուն է, քան սիրողինը: Ճշմարիտ ընկերը նույնն է, թե ինքդ, իսկ թշնամին նման չէ քեզ. ահա թե որն է նրա ուժը:
Ատելությունը շատ բան է լուսավորում, որ քողարկված էր սիրուց: Հիշիր սա և մի արհամարհիր թշնամու պարսավանքները:
ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ
Հովիկ Չարխչյան