Մարդն իր ընտանիքի, իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի: Սա հիմնական նախապայմանն է` ճշմարիտ ինքնությունդ կամ թեկուզ դրա պատրանքը գտնելու համար, որ միևնույն բանն է կամ նույնքան պետքական: Ճիշտը դա է. մարդ իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի` անկախ նրանից, թե այդ գերդաստանի անդամներն ինչպիսին կթվան կամ իրականում կան, որովհետև եթե մարդ սոսկ նկատում է, որ սրանք առանձնապես ոչնչով չեն փայլում, , ուրեմն հենց ինքն է, որ ոչնչով չի փայլում, հենց իրեն է, որ պակասում են խելքը, հասկացողությունը, երևակայությունն ու ամենից էականը` սերը:



Եթե մարդ որևէ գերդաստանի մասին կշռադատի խելամտորեն, իր ողջ հասկացողությամբ ու երևակայությամբ, և իհարկե, սիրով, ապա այդ գերդաստանը այս կամ այն բանով մեծ ու վեհ կերևա, օրինակ` գոյատևելու իր կարողությամբ, որ եթե ուրիշ ոչինչ չլինի, արդեն բավական է: Լավ գոյատևելն իսկ նշանակում է վեհություն, արդարության ու բարության հուրն անմար պահել: Այս բաների հույսը պակաս կարևոր չէ, քան այդ բաներն իրենք, որովհետև եթե գերդաստանը սրանք չունի, կարող է ձեռք բերել, իսկ եթե ունի` կարող է կորցնել:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
«Գերդաստանը» պատմվածքից, թարգմ. Զ. Բոյաջյան



Հովիկ Չարխչյան