Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն բազում ընկերներ շարունակում են հարցեր տալ Կանանց դեմ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման կոնվենցիայի մասին․ զգում ես, որ նախկինում նրանց թունավորել են հայտնի անբարո կայքերի պրոպոգանդայով, թե այն նույնասեռականության մասին է։ Ու որպեսզի ամեն մեկիդ հարցին առանձին չպատասխանեմ, այստեղ գրեմ: Հարգելիներս, եթե հավատում եք այն զառանցանքին, որ բռնության այն գործողությունները, որոնք շեշտված թիրախով /ԿԻՆ/ շարադրված են Կոնվենցիայում ու պետք է առանձին քրեականացվեն երկրների ներպետական օրոնսդրություններում (այն է՝ հղիության հարկադրված ընդհատում, կանացի սեռական օրգանների խեղում, հարկադրովի վաղ ամուսնություն, բռնաբարություն և այն) կարող են տարածելի լինել կենսաբանորեն ու ֆիզիոլոգիայով տղամարդու վրա, ապա պետք է ընդունեք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը այժմ դատարանում իրեն ինքնահռչակի Մայքլ Ջեքսոնը, ապա նրա վրա էլ Քրեական օերնսգրքի փոխարեն պետք է տարածվի Մշակութային խարտիան․․․
Ու նաև․
Քանի որ կոնվենցիան տարածվում է կանանց վրա, իսկ Հայաստանի օրենսդրությունը կին և տղամարդ նույնականացնում է կենսաբանորեն, ապա այն որևէ տղամարդու /կնոջ/, որը թեկուզև իրեն կին /տղամարդ/ է զգում ու հռչակում, վրա տարածելու համար պետք է փոխել երկրի օրենսդրությունն ու կին-տղամարդ նույնականացնել սոցիալական ինքնաննույնացման հիմքով։ Կոնվենցիան նման պահանջ չի դնում։
Նույնը վերաբերում է ընտանիքին․ ՀՀ Սահմանադրությունը ընտանիք ճանաչում է կնոջ և տղամարդու միությունը։ Մնացած միությունները ընտանիք չեն։ Հետևաբար, այլն որևէ այլ ընտանիքի մոդելի վրա տարածելու համար պետք է փոխել նաև Սահմանադրությունը։ Կոնվենցիան դա էլ չի պահանջում։ Սա գրում եմ, որ ամեն մեկիդ առանձին առանձին չպատասխանեմ։
Շառլատաններին, անբարո մանիպուլյատորներին լսելու փոխարեն մի ալարեք ու ինքնուրույն կարդացեք կոնվենցիան ու կազմեք ձեր կարծիքը»։