Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Խոշտանգումներից, վատ, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը մարդու բացարձակ իրավունքն է, որը չի կարող խախտվել որևէ ժամանակ, որևէ հիմնավորմամբ, նույնիսկ պատերազմական իրավիճակում, և պետությունը բացարձակ պատասխանատվություն ունի թե ինստիտուցիոնալ, թե օրենսդրական, թե գործնական մակարդակներում ապահովելու այս իրավունքի արդյունավետ պաշտպանության, այդ թվում խոշտանգման և վատ վերաբերմունքի ահազանգերի հիման վրա արդյունավետ, անկախ և համոզիչ քննության իրականացման, տուժածներին հոգեբանական, սոցիալական, բժշկական վերականգնման, նյութական և բարոյական փոխհատուցում տրամադրելու համար։

Առաջարկվող փոփոխությունն ի սկզբանե անհամատեղելի է պետության վերցրած պարտավորություններին»։