23:09
Աշոտ Ասատրյան. «Այո, դուք լրիվ իրավունք ունեք. ասեք՝ աղբն էլ մաքրեք»

Երևանի Ավագանու անդամ Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Քաղաքային իշխանությունները ոնցոր բան ու գործ չունենան ասֆսլտին փռելու փոխարեն ասֆալտն են փռում)))) Դավթաշեն ասֆալտ են փռում, իջա կենտրոն ասֆալտ են փռում, Շենգավիթ ու Աջափնյակում էլ նույնը: Բա էն Նուբարաշենը տեսե՞լ եք: Հերիք չի ասֆալտը փռել են, հետն էլ եզրաքարեր են տեղադրել, էտ հաստատ մեր ազատ տեղաշարժը սահմանափակելու համար են անում ))) Զանգեցի ԿԸՀ, ասում եմ կարողա ընտրություններա՞: Հերքեցին… )))) Էդ քիչ էր, բանից պարզվեց շտապօգնության բրիգադաները ավելանում են:

Հ.Գ. Այո, դուք լրիվ իրավունք ունեք. ասեք՝ աղբն էլ մաքրեք: Հայցում եմ ձեր ներողամտությունը, բայց շուտով կլուծվի այդ հարցը , կարևորը հիմնովի է արվում, 5 մեքենան արդեն աշխատում են, դեռ 29 մեքենա էլ պետք է գա Երևան»:

Առաջարկում ենք նաև
Լրահոս