Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հա դե, ազգային մասշտաբի խնդիր ա, ամեն տեղ ձեռը գցել ամենաբարդ ու խնդրահարույց հարցերին: Դա մեր մեջ ա, մենք նման կերպ ենք առաջնորդվում ցանկացած հարցում, նույնիսկ որևէ մարդու մասին ֆիլմ նկարելուց: Հաստատ գիտեիք չէ՞` ինչ արձագանք կլինի Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելուց, կարելի էր չէ՞ մեկ այլ մարզիկից սկսել, հետո անցնել Դալուզյանին, բայց չէ, պետք է խաղադրույք անել ամենաշատ քննարկվող հարցի վրա:
Որ մենք մեր ապրած օրերն ավելի ուշադիր վերհիշենք, կհասկանանք, որ կյանքում գրեթե միշտ այ սենց ընտրում ենք ամենախառը թեման, ամենախառը հարցն ու մտնում ենք դրանց տակ»: