ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փողոցում դիմակ կրել-չկրելու կալիբրը բարձրացնում եմ: Սուպերմարկետը տուգանվում է արտակարգ դրության պայմանները չկատարելու համար ու փակվում է 24 ժամով, որպեսզի վերացնի թերությունները, բայց, թքած ունենալով օրենքի վրա, տեսուչների հեռանալուց հետո բացվում ու աշխատում է...
Հասկանում եք չէ՞ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով քանի հոգի ծանր վիճակում դեռ կսպասի հիվանդանոցի իր անկողնու հերթին:
Ճիշտ ա, հետևողական ծառայության արդյունքում հայտնաբերում ենք օրենքը շրջանցել փորձող բոլոր տնտեսվարողներին, սակայն ինչքա՞ն է հնարավոր դա իրականացնել: Քանի՞ հոգու կարող ենք հայտնաբերել:
Մարդիկ արդեն բուժման հերթ են կանգնում, որոշները դիմակից են խոսում ու կխոսան այնքան ժամանակ մինչև սեփական մաշկի վրա զգան շտապ օգնության մեքենայով ազատ կոյկա գտնելու «հաճույքը»:
Առողջ եղեք»: