03:05
«Սրանց հետ խոսելու կամ բանակցելու այլ տարբերակ դեռ չկա»․ Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի զինված ուժերը գնդակոծել և լռեցրել են Ադրբեջանի սահմանային մարտական դիրքերը: Ապրիլի 29-ին և 30-ին ադրբեջանական ՊՍԾ զորքերի կողմից կրակ էր բացվել հայկական դիրքերի և ճանապարհների ուղղությամբ: Ադրբեջանական զորքերի սադրիչ գործողությունները կանխելու նպատակով հայկական դիրքերից պատժիչ գործողություններ են իրականացվել, որի արդյունքում թշնամին դադարել է կրակել մեր ուղղությամբ: Ադրբեջանի ՊՍԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը բավականին կոշտ պատասխան է տվել: Առաջնագծում մերոնք ցանկացած պահի կարողանում են իրավիճակն իրենց ձեռքերում պահել, մեզ մնում է նաև թիկունքից՝ քաղաքական և քաղաքացիական հարթակներից, կարողանանք տղերքի կատարած ծառայությունը պատվով պահենք: Ցանկացած ամբիոն պետք է օգտագործենք, որպեսզի ներկայացնենք, թե ինչպիսի թշնամու հետ ենք մենք այս պահին պատերազմական իրավիճակում, բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին պետք է առանձին-առանձին բացատրենք, որ ադրբեջանական բանակը խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա կրակող ահաբեկչական կազմակերպություն է: Սրանց հետ խոսելու կամ բանակցելու այլ տարբերակ դեռ չկա: Սահմանին պետք է ջարդ տրվի, սահմանից այն կողմ ամեն գնով ներկայացվի սրանց իրական դեմքն ու ամեն գործողություն առանձին պետք է ներկայացվի: Սա Հասանովի և Գուլիևի ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին սադրիչ գործողությունն է»:

Առաջարկում ենք նաև
Լրահոս