13:49
Աշոտ Ասատրյան. «Ղազախի շրջանի բնակիչները ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունների արդյունքում փորձում են ինքնապաշտպանվել»

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ղազախի շրջանի բնակիչները ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունների արդյունքում փորձում են ինքնապաշտպանվել:

Ղազախի շրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները որոշել են սահմանի երկայնքով պատեր շարեն, որպեսզի կարողանան ավելի պաշտպանված լինեն, քանի որ սեփական բանակի զինծառայողների վրա գրեթե հույս դնելու չէ:

Դրան գումարած այն հանգամանքը, որ ադրբեջանական զինված ուժերը ժամանակ առ ժամանակ վտանգ են ենթարկում հենց գյուղացիների կյանքը, կրկնապատկում է սեփական բնակավայրի և կյանքի մասին անհանգստությունը:

Հայաստանի հետ 168 կիլոմետրանոց սահման ունեցող Գազախի շրջանի բնակիչներն այսօր էլ տառապում են իրենց բանակի, հատկապես այդ հատվածը հսկող ՊՍԾ զորքերի ծառայությանը ձեռքը: Ադրբեջանի սահմանամերձ գյուղերը կամաց-կամաց վերածվում են ռազմավանների, որտեղ ավելի շատ ռազմական տեխնիկաներ են պահվում, քան քաղաքացիական:

Այսօրվա դրությամբ՝ 57 տան դիմաց կառուցվել են 3 մետր բարձրությամբ, 2530 գծամետր երկարությամբ պատեր: Նախատեսվում է նաև 5 տների դիմաց կառուցել 88 գծամետր երկարությամբ պատեր: Այս ամենը որոշակի չափով կպաշտպանի ադրբեջանցիներին սեփական բանակից ու զինված ուժերը շատ չեն խորանա բնակավայրերում ու դրանք ռազմական ճամբարներ չեն դարձնի վտանգելով շարքային քաղաքացիների կյանքը»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս