Աշոտ Ասատրյանn իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Ադրբեջանը հայտարարում է, որ իրենք վերջին օրերի ընթացքում զոհ չեն ունեցել։ Սա ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե ադրբեջանական կողմը վերջին օրերին 3 զոհ է ունեցել առաջնագծում։
Հա ու ադրբեջանական կողմը իրականում ճիշտ է ասում, իրենք 3 զոհ չեն ունեցել, զոհերի թիվը մի քանի անգամ ավելի շատ է, քան վարչապետ Փաշինյանի հայտարարած թիվը։
Փաշինյանը երևի խղճաց ադրբեջանական կողմին դրա համար բավարարվեց 3 զոհի մասին բացահայտում անելով, սակայն իրականում հավատացեք այս պահի դրությամբ անձամբ Փաշինյանը կարող է նույնիսկ անուն, ազգանունով ու զինվորական կոչումներով նշի, թե սահմանի որ հատվածում քանի ադրբեջանցի զինծառայող է սպանվել, քանիսն են մնացել միջդիրքային հատվածում ու քանիսին են կարողացել տեղափոխել առաջնագծից»: