Օգոստոս 3-ին քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնը ներկայացրել է Ադրբեջանի քաղբանտարկյալների նոր ցուցակը, որի մեջ ընդգրկված են 151 անձիք:
Նախորդ ցուցակի համեմատ ցանկում ավելացել է ևս 9 քաղբանտարկյալ։ Ցուցակի ներկայացվել էր 2018 թվականի հունվարին։
Ցուցակում, որպես նոր քաղբանտարկյալներ ներկայացված են ընդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ և ակտիվիստներ։ Ձերբակալվածների մեծ մասը մեղադրվում են թմրանյութեր օգտագործելու կամ դրանց վաճառքով զբաղվելու մեջ, որոշներն էլ պազրապես անկարգություններ հրահրելու համար են հայտնվել բանտերում։
Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնը շարունակում է ուսումնասիրությունները նաև այլ անձանց ձերբակալությունների վերաբերյալ ու շատ հնարավոր է , որ քաղբանտարկյալների թիվը կրկին աճի Ադրբեջանում։
Աշոտ Ասատրյան