«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության կողմից իր վերահսկողության ներքո գտնվող տարածքների բնակչության հանդեպ կիրառվող բավականին խիստ և բիրտ քաղաքականությունը, պատժամիջոցները պարբերաբար ընդվզումների պատճառ են դառնում:
Նման մի միջադեպ է օրերս գրանցվել Իրաքի Սալահ ալ-Դին նահանգի Թիքրիթ քաղաքի մերձակայքում: Մասնավորապես, 60-ամյա իրաքցի Բասիլ Ռամադանը հարձակվել է Թիքրիթում ԻՊ-ի հսկիչ-անցակետի վրա և սեփական АК-47 ինքնաձիգից կրակ բացել իսլամականների վրա, ինչի հետևանքով սպանվել է 7 զինյալ. փոխհրաձգության հետևանքով սպանվել է նաև Ռամադանը:

 

 

 

Իսկ հարձակման պատճառն այն էր, որ մեկ ամիս առաջ իսլամականները մահապատժի էին ենթարկել նրա որդուն՝ Ահմեդին ու ևս 7 ուսանողների՝ մեղադրելով նրանց տեղական անվտանգության ծառայությունների հետ համագործակցելու մեջ:
Այն, ինչ ժամանակին բավականաչափ կանխատեսելի էր, աստիճանաբար նաև ակնհայտ է դառնում. ԻՊ-ի ներսում ևս խնդիրներն ու դժգոհություններն գնալով աճում են՝ պատճառ դառնալով տարբեր մասշտաբներով դասալքությունների, ծայրահեղական ոճով բողոքի գործողությունների,ընդհարումների:
Առավել լայնամասշտաբ դավադրության մասին՝ հաջորթիվ:

 

 

 

Արմեն Պետրոսյան