Անթույլատրելի չափերի են հասել «քննարկումները», որոնք պարզապես ուղեկցվում են վիրավորանքներով ու արժանապատվությունը նսեմացնելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ագրեսիան ու նյարդային լարված, հաճախ մասերի պառակտված, իրար մեղադրող քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են։ Սրան ավելանում է նաև մարդկանց աննախադեպ մեծ ընդգրկվածությունը սոցիալական ցանցերում։
Այս վիճակն ակնհայտորեն վտանգում է հանրային համերաշխությունը։
Անհրաժեշտ է ունենալ բովանդակային, իրական քննարկումներ և վերլուծություններ ու դրանց վրա հիմնված հետևություններ կամ արդյունքներ»,-գրել է նա։