Այսօր Հայաստանում խոսակցությունների հիմնական թեման ներքաղական ճգնաժամն է, և հրաժարականների շարք վկայում է այն մասին, որ երկրում՝ ավելի կոնկրետ իշխանության ներսում, առկա է ճգնաժամ, որը գնալով խորանում է։ Ուզում եմ ասել որ պետք է լինի գաղափարական վեճ, և վեճի մեջ է իրականությունը պարզվում, ու լիրիկայով պետություն չես կառուցի: Կա մի էսպիսի հասկացություն, որ միշտ ակտուալ է. մեր՝հայերիս մոտ կա հետևյալ մասնագիտությունը՝քիթ-կոկորդ-ականջաբան, որը բացվում է այսպես. քիթը մտցնում ենք մեզ չվերաբերող հարցի մեջ, հետո խոսում և ապա նոր լսում։ Ռուսների մոտ հակառակն է՝ ухо-горло-нос, այսինքն՝ նախ լսում են, հետո խոսում, և հարկ եղած դեպքում նոր քիթը մտցնում։ Ի՞նչ եմ ուզում սրանով ասել, ժողովուրդ ջան. լսե՛ք, խոսե՛ք, և ապա նոր (եթե դա,իհարկե, ձեր գործն է) քթներդ մտցրե՛ք։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ քաղաքականության մեջ չեն նեղանում, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ:
Հ.Գ. "գոնե ձևի համար մի երկու պրապորշչիկ նստեցնեիր, որ մեր սիրտը հանգիստ լիներ"