Ադրբեջանում գնալով ավելի է խորանում ջրի խնդիրը։ Եթե սկզբից ոռոգման ջուրն էր խնդիր, ապա այժմ նաև խմելու ջուրն է մեծ խնդիր դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Քուռ գետը գրեթե ցամաքել է, իշխանությունը դիտարկում է Մինգիչաուրի ջրամբարից ջուր բաց թողնելու տարբերակը, մասնագետներն էլ ահազանգում են, որ դա ավելի կործանարար կլինի։ Ըստ մասնագետների քանի դեռ չեն գտել գետերի և ընդերքի ցամաքման պատճառը չի կարելի Միգիչաուրից հավելյալ ջուր բաց թողնել։
Արդեն երրորդ օրն է նաև սկսել են ցամաքել Քուռի ավազանի բոլոր ջրհորները, իսկ գյուղատնտեսական նշանակության մեծ պոմպապկայանները չեն կարողանում աշխատել և ջուր մղել, քանի որ ջրի մակարդակը թույլ չի տալիս։ Ինքնաշեն պոմպակայաններով գյուղացիները փորձում են ոռոգել հարակից հողատարածքները։
Վերջին 10 օրվա ընթացքում Քուռ գետի ջրի մակարդակն իջել է 1․5 մետրով»,- գրել է փորձագետը։