Գնալով ավելի է խորանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև հակասությունը:

 


Թայիփ Էրդողանը իրեն ուղղված օֆշորային մեղադրանքին անդրադառնալով՝ ասել է.
«Եթե Թայիփ Էրդողանը արտերկրում մեկ ղուրուշ ունի, ապա դա պետք է ապացուցվի: Իսկ , եթե ապացուցվի, ապա մեկ րոպե էլ չեմ մնա նախագահի պաշտոնում »:
«Դու ասում ես (Քեմալ Քըլըչդարօղլունին է դիմում) , որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օֆշորային հաշիվներ ունի : Ապացուցիր, եթե չես կարող ապացուցել, ապա ինքդ ստիպված կլինես հրաժարվել քաղաքականությունից»,- ավելացրել է Էրդողանը:

 


Նշեմ , որ CHP- ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրանքներ է հնչեցրել Էրդողանի հասցեին, որ ինչպես Էրդողանը այնպես էլ իր շրջապատը, մասնավորապես վարչապետ Յըլդըրըմը , իր որդիների անունով օֆշորհային հաշիվներ ունեն Մալթայում:
«Էրդողան, ես Ձեզ պարզ հարց եմ տալիս ու ակնկալում պարզ պատասխան: Գիտե՞ք, որ ձեր երեխաները, Ձեր եղբայրը և Ձեր նախկին գործադիր օգնականը միլիոնավոր դոլարներ են ներդրել մի ընկերության մեջ, որը գտնվում է օֆշորային գոտում»,- նոյեմբերի 21-ին հարց էր ուղղել Էրդողանին Քըլըչդարօղլուն՝ չնշելով կոնկրետ ընկերության անունը:
«Ես ձեզ կասեմ, որ այդ ընկերության հիմնադիր կապիտալը ընդամենը մեկ ֆունտ ստեռլինգ է, բայց արի ու տես, որ վերը նշված մարդկանց ներդրած գումարները միլիոնավոր դոլարների են հասնում: Ես սպասում եմ սրա պատասխանին », - ասել է CHP առաջնորդը:

 


Էրդողանը հաջորդ օրը պատասխանում է այս մեղադրանքին.
«Ես այս անձին, որի անունը չեմ էլ ուզում տալ, առաջարկում եմ այդ փաստաթղթերը, որոնք ապացուցում են ինձ , իմ ընտանիքին և իմ մերձավոր շրջապատին ուղղված մեղադրանքները, հրապարակի: Եթե իրականում կան այդպիսի փաստաթղթեր , ապա դրանք հրապարակայնացրեք, և ես կանեմ այն, ինչ անհրաժեշտ է նման դեպքում »:

 


Նոյեմբերի 21-ից սկսած Էրդողանը արդեն հինգ անգամ անձամբ է անդրարդաձել իրեն ուղղված այս մեղադրանքին, սակայն առայժմ միայն ահաբեկման տեսքով: Նա նույնիսկ չի մերժում իրեն ուղղված մեղադրանքը, այլ անընդհատ պնդում է, որ այն ապացուցեն: Ավելին, Էրդողանի փաստաբաները բողոք են ներկայացրել CHP- առաջնորդի դեմ՝ պահանջելով 1,5 միլիոն լիրա (մոտ 350 հզ դոլար), որպես բարոյական փոխհատուցում: