Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր օգնականը ձերբակալվել է: Նա մեղադրվում է մասնակցություն ունենալու հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ: Ըստ Թուրքիայի գլխավոր դատախազության, կան հիմանվոր փաստեր, որ գնդապետ Ալի Յազըջընը «սխալ ընտրություն» է կատարել և ներգրավված է եղել ռազմական հեղաշրջման փորձի գործողություններում:


Գլխավոր դատախազության մեղադրանքի հիմնական մեխը նրանում է, որ գնդապետ Ալի Յազըջընն հուլիսի 15-ի գիշերը գնացել է Էգեյան ծովի ծովափնյա Իզմիր նահանգի Մարմարիս առողջարանային քաղաք, որտեղ իր արձակուրդն էր անցկացնում Էրդողանը:
Յազըջըն մեղադրվում նաև նրանում, որ ինքը համապատասխան անձանծ է հայտնել Էրդողանի թռիչքուղու մասին տեղեկատվություն հուլիսի 15-ի գիշերը, երբ Էրդողանի ինքնաթիռը թռչել է Ստամբուլ:
Էրդողանի գլխավոր օգնականը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները:

 

Կարեն Հովհաննիսյան