Կրթական համակարգում խնդիրները բազմաթիվ են:
Հիմա, ոչ ավել ոչ պակաս քննարկվումա դպրոցներում բջջային հեռախոսներ ու այլ կապի միջոցներ արգելելու հարցը: Էս խայտառակությունը քննարկելու փոխարեն մի գուցե քննարկվի ավելի արդիական դասապրոցես կազմակերպելը և պրոֆեսիոնալ ուսուցչական անձնակազմ ապահովելը, որպեսզի աշակերտի մոտ հետաքրքրություն լինի դասապրոցեսի նկատմամբ և ոչ թե նա դասապրոցեսի ժամանակ մտնի հեռախոսի մեջ:
Հասկացանք պոպուլիզմ պոպուլիզմ, բայց հեռախոսներ արգելելով հարցին լուծում չի տրվում ու խնդիրը ավելի է խորանում, որովհետև աշակերտը ճնշվումա ու ավելի է հեռանում դասապրոցեսից: Ինչ տարբերություն աշակերտի համար անհետաքրքիր դասապրոցեսի ժամանակ ժամանակ նա հեռախոսի մեջ կլինի, թե պատուհանից դուրս կնայի' մտքերով լրիվ ուրիշ տեղ լինելով:
Դավիթ Ֆիդանյան