Այսօր լրանում է Բիշքեկյան համաձայանագրի 20 ամյակը: Ուղիղ 20 տարի առաջ ստորագրված այս համաձայնագրի վրա իր ստորագրությունն է դրել նաև այսօր հակամարտության կողմ չհամարվող Լեռնային Ղարաբաղը:
Ուորլիքի հրապարակած հայտնի 6 կետերը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները խոսում են մի բանի մասին, որ մեր արտաքին քաղաքականությունը ապրել է լուրջ հետընթաց, և գնալով ավելի է բարդանում խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու տարբերակը: Հնարավոր է, որ այս 20 տարիները, որոնք մենք ապրեցինք, վերջնաժամկետն էին պատերազմի և խաղաղության սահմանին, և այսօր ԼՂՀ հիմնախնդիրը պետք է լուծում ստանա։ Եթե հաշվի առնենք, որ խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Ուորլիքի նախապայմանները մեզ համար անընդունելի են, իսկ իշխանությունները համարժեք չեն արձագանքում, այլ զբաղված են ժողովրդի ծանր վիճակը էլ ավելի բարդացնելով, ապա մնում է համաձայնել Բենիտո Մուսոլինիի խոսքերի հետ. «Որպեսզի ազգը առողջ մնա, պետք է պատերազմի յուրաքանչյուր 25 տարին մեկ»։

 

 


Վահան Բաբայան