Ադրբեջանում տնտեսական իրավիճակը, կարծես, գնալով դժվարանում է: Խնդիրը կայանում է նրանում, որ անգամ նավթի ներկա գների դեպքում Բաքուն չի կարողանում լցնել բյուջեն: Տեղեկություններ են շրջանառվում, որ նախարարությունների բյուջեն 30 տոկոսով կկրճատվի, ինչը կբերի աշխատատեղերի կրճատմանը: Ընդ որում սա վերաբերվում է գրեթե բոլոր պետական կառույցներին: Այս գործընթացը Իլհամ Ալիևի՝ գոտիները ձգելու վերաբերյալ վերջին հայտարարության տրամաբանական շարունակությունն է: Կիսատ մնացած պրոեկտներն ու շինարարությունները հազիվ հազ ավարտին կհացվեն, սակայն նոր ծրագրերի մասին արդեն անիմաստ կլինի անգամ մտածելը:
Ադրբեջանի այս տարվա բյուջեի ծախսերը՝ համաձայն սկզբնական հաշվարկների, պետք է կազմեին 21,1 միլիարդ մանաթ (մոտ 21 միլիարդ եվրո), սակայն կառավարությունը 30 տոկոսով (մոտ 6 միլիարդ մանաթ) կկրճատի ծախսերը: Ընդ որում նախագահի աշխատակազմը գաղտնի հրահանգ է տվել պետական կառույցների հանկարծ չկիրառել աշխատատեղերի կրճատում արտահայտությունը, որպեսզի ժողովրդի շրջանում խառնաշփոթ չսկսվի: Ամեն ինչ արվելու է ծրագրային փոփոխությունների անվան ներքո:
Սարգիս Ասատրյան