Իրաքի Քրդստանում ընթացող հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը թույլ է տալիս եզրակացնել, որ Իրանը փորձում է այնպիսի քաղաքականություն որդեգրել, որպեսզի չսրի հարաբերությունները ո՛չ Իրաքի կենտրոնական իշխանության, և ո՛չ Իրաքի Քրդստանի ղեկավարության հետ:
Դա Իրանին հնարավորություն կընձեռի հանրաքվեին հաջորդող զարգացումներում հնարավորություն ստանալ Բաղդադի և Էրբիլի միջև միջնորդական առաքելություն իրականացնել: