Քանի որ, ոմանք զարմացած են, թե ինչո՞ւ ԱՄՆ-ը չի աջակցում Իրաքի Քրդստանի տարածաշրջանի քաղաքական վերնախավի մի մասի անկախության ձգտումներին, համառոտ ասեմ, որ դրա համար կա մի շատ պարզ, սակայն կարևոր պատճառ. քրդերն Իրաքում ապահովում են զգալի հավասարակշռություն, ինչի խախտման դեպքում մեծ է վտանգը, որ առանց այն էլ իրանական հսկայական ազդեցության տակ գտնվող Իրաքի ոչ քրդական շիայական հատվածը, պատկերավոր ասած, կվերաճի արաբներով բնակեցված Իրանի արևմտյան նահանգի:
#Քրդստան