Իրաքյան Քրդստանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները այս օրերին հանդիպումներ են անցկացնում Իրաքի իշխանության հետ: 
«Փոփոխությունների շարժում» (Գորրան) , «Իսլամական շարժում» (Քոմելի) և «Ժողովրդավարություն և արդարություն» կոալիցաին (CDJ) հանդիպումներ են ունեցել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ, քննարկվել է Իրաքյան Քրդստանի բյուջեյին վերաբերվող հարցեր: Հիշեցնեմ, որ ընդդիմադիր կուսակցությունները 2017թ.-ի դեկտեմբերին դուրս եկան Քրդստանի կառավարության կազմից: 
«Գորրան» շարժաման ղեկավար Օմար Սայիդը հանդիպում է ունեցել նաև Իարքում ԱՄՆ դեսպան Դուգլաս Սիլլիմանի և Էրբիլում ԱՄՆ հյուպատոս Քեն Գռոսսի հետ: 


Իրաքյան Քրդստանի ընդդիմադիր կուսակցությունները հույս ունեն ստանալ Իրաքի կենտրոնական իշխանության աջակցությունը 2018թ.-ի մայիսի 12-ին կայանալիք իրաքյան համապետական ընտրություններում և հաղթանակ տանել քրդաբնակ բնակավայրերում