Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ զգացմունքային գնահատականներ տալիս արժե հիշել Իրանում Իրաքի Քրդստանի ներկայացուցիչ (դեսպան) Նազեմ Դաբաղի հետևյալ միտքը. «Այո՛, մենք քուրդ ենք, մեզ համար մտահոգիչ է Սիրիայում ստեղծված իրավիճակը, սակայն հարցեր կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Թուրքիան Իրաքի Քրդստանի առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարն է: Իրաքի Քրդստանում գործող օտարերկրյա ընկերությունների մեծամասնությունը թուրքական է»:
Հիշեցնենք, որ սա այն նույն Իրաքի Քրդստանի պաշտոնական ներկայացուցիչն է, որի հետ սահմանը Իրանը և Թուրքիան փակեցին 2017թ. անկախության հանրաքվեի ընթացքում:

#Իրան #Թուրքիա #Քրդստան