Իրաքի Քրդստանի անկախացման վերաբերյալ Իրանի փորձագիտական որոշ շրջանակներ այն կարծիքին են, որ երկարաժամկետ կտրվածքով Իրաքի Քրդստանի տարածաշրջանի անկախացումը բխում է Իրանի շահերից, և այս հարցում Թեհրանի դիրքորոշումը պետք է տարբերվի Անկարայից, քանի որ Քրդստանը պատմականորեն Իրանի մաս է կազմել, և Սեֆյանների կառավարման շրջանում էր, որ իրանալեզու այդ տարածքի մի մեծ մասն անջատվեց Իրանից:
Միևնույն ժամանակ, անկախ քաղաքական կողմնորոշումից՝ Իրանի և իրանցիների վերաբերմունքը քրդերի՝ որպես իրանալեզու ժողովրդի նկատմամբ էականորեն տարբերվում է Թուրքիայի և Իրաքի՝ քրդերի նկատմամբ ունեցած մոտեցումներից: Չպետք է թույլ տալ, որպեսզի Իրաքի Քրդստանն ու Իրանի Քրդստանը նմանվեն արևելյան և արևմտյան Բեռլինին, դա իրանալեզու տարածք է, և Իրանը պետք է իր աջակցությունը հայտնի Իրաքի Քրդստանի ժողովրդին:

 

Արմեն Իսրաելյան