Սիրելի երիտասարդներ և ուսանողներ,
2016 թվականին Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը, ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է, որպես Երիտասարդության և ուսանողության օրվա տոնի պատմական ակունք:
Ընդունված է ասել, որ երիտասարդները մեր ապագան են: Սակայն դուք ապացուցեցիք, որ ոչ միայն ապագան եք, այլև ներկան:
Զինվոր և գիտնական, աշխատավոր և ուսանող, ձեռներեց և մշակ այսօրվա Հայաստանում ապրող, արարող, սիրահարվող և ընտանիք կազմող, սահման պահող և սահմաններ ճեղքող հարյուր հազարավոր երիտասարդներ մեզ և մեր երկրին են տալիս իրենք աշխատանքը, սերը, հայրենասիրությունը և կյանքը:
Շնորհավորում եմ ձեզ: Շարունակեք կառուցել այնպիսի Հայրենիք, որը պատվով կփոխանցեք ձեր զավակներին:
Արմեն Աշոտյան