Թուրքիայի ներկան , ապագան և քուրդաֆոբիան:
Անկարան տառապանքը ուսուցողական է համարում քրդերի համար: Թուրքական բնակավայրերում առկա հումոնիտար աղետը Անկարան համարում է դաս քրդերին, ովքեր ազգային ինքնորոշման հարց են բարձրացրել Թուրքիայում: Թուրքիան ոչ թե քայլեր է ձեռնարկում վերացնելու համար խաղաղ բնակչության տառապանքը, այլ քայլեր է ձեռնարկում իր ռազմական վնասները մինիմալի հասցնելու և բնակավայրերը ավերում է հեռահար զենքերով:
Թուրքական իշխանությունը տառապում է Քուրդաֆոբիայով: Ես դա նկատել եմ արդեն վերջին մի քանի ամսում: Անկարայի պայթունից հետո ,թուրք բարձրաստիճան հոգևորական, պրոֆեսոր Մեհմեդ Հերմեզին աշխարհին մեղադրեց Իսլամաֆոբիայի մեջ, քանի որ , ուշադրություն դարձրեք մեղադրանքի պատճառի վրա, աշխարհը անջատողական քրդերին Սիրիայում և Թուրքիայում չի ճանաչում հակաահաբեկչական տարրեր: Նա նաև բերում է օրինակ, որ փարիզիյան ահաբեկչությունից հետո իսլամի նկատմամբ ռասիզմի հասնող մոտեցումներն էլ ավելի խորացան: Սակայն , ըստ հոգևորականի, անցյալ տարվա հոկտեմբերի ահաբեկչությունը Անկարայում, Ստամբուլում այս տարվա հունվարի ահաբեկչությունը, մի քանի օր առաջվա Անկարայում կրկին հնչած պայթունը աշխարհը չի դիտարկում որպես ահաբեկչություն ու պատասխանատու քրդերին դեռ մի բան էլ օգնում է:
Ես՝ այս ամենը դիտարկելով, կարծում եմ ,որ Էրդողանի վարչակազմը տառապում է նոր հիվանդությամբ՝ քուրդաֆոբիայով: Եթե նրանք մի քանի տարի առաջ իրենց անհաջողությունների մեջ մեղադրում էին Հայերին, ապա այսօր սկսել են մեղադրել նաև քրդերին:
2005թ.-ին Էրդողնը խոստովանել էր, որ իսկապես կա քրդական խնդիր, սակայն ահա 2015թ.-ին նա կտրականապես ժխտում է, որ կա քրդական հարց և քրդական խնդիր, ինչպես Հայերի պարագայում է: Սա ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը ,որ նոր հիվանդությամբ տառապող Էրդողանը կորցրել է իրականության զգացողությունը, նա անգամ տարածության մեջ ճիշտ չի կողմնորոշվում ու չգիտի իր վրա որտեղից են գալիս հարվածները: Այսօրվա Թուրքիան չունի ոչ մի բարեկամ հարևան, բոլորի հետ ունի պատերազմի վտանգ ներկայացնող խնդիրներ: Անկարան այսօր փորձ է անում մերձենալ դեռ երեկ իր կողմից ահաբեկչական միավորում ճանաչված Հյուսիսային Իրաքում ձևավորված Քուրդիստանի հետ:
Թուրքիան իր մեծամտությամբ ընկավ իր իսկ փորած փոսը: 2015թ. նոյեմբերի 24-ի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ Թուրքիան այնքան մեծ է ու հզոր, այնքան հաստ ու մեծ մաշկ ունի, որ սոված շների հարձակումը ոչ մի էական նշանակություն չի կարող ունենալ Թուրքիայի համար: Սակայն այսօր, այդ նույն հզոր Թուրքիան կաղկաձում ու կուրծք է ծեծում աշխարհի առաջ, որ օրերս Անկարայում կատարված ահաբեկչությունը վտանգ իրենց ազգային անվտանգությանը , որ աշխարհը քրդերին պետք է ճանաչի որպես ահաբեկիչներ: Անկարայի պայթունից ժամեր անց Էրդողնը ՝ հիվանդ լինելով քուրդաֆոբիայով, կատարեց հայտարարություն, որով մեղադրեց ազգային ինքնորոշման համար պայքարի ելած քրդերին, նա խոսում էր անհերքելի փաստերի մասին, որոնք ձեռք էին բերել հետախուզական ծառայությունները , որ պայթունի հետևում կանգնած են ԱՄՆ-ի հովանավորյալ Սիրիական YPG-ն: Սակայն ,ինչպես հայտնի դարձավ, պայթունի պատասխանատվությունը ստանձնեց բոլորովին այլ կառույց, որը ոչ մի ընդհանրական կապ չունի YPG-ի հետ:
Եթե Էրդողանի հետախուզական կառույցը այդպես պրոֆեսիոնալ , հաշված ժամերի ընթացքում կարողանում է գտնել պայթունի կազմակերպիչներին , անգամ ձերբակալում կասկածյալներին, ապա ինչո՞ւ նախապես այդ հզոր կառույցը չկանխեց պայթունը, որին զոհ գնացին Թուրքիայի թերևս լավագույն ռազմական օդաչուները:
Թուրքիան սխալ ճանապարհ է բռնել քրդերի հարցում: Սա 1915 թ.-ը չէ, աշխարհը փոխվել է, հետաքրքրությունները փոխվել են: Աշխարհը թույլ չի տա Թուրքիային վարվել ինքնագլուխ ու հաստատ այլևս Թուրքիան իրենից հետաքրքրություն չի ներկայացնում, հակառակը նա վտանգ է ներկայացնում, դրա համար այժմ նրան ներքաշում են երկարատև ռազմական գործողությունների մեջ տարբեր ճակատներում, որպիսզի լրիվ թուլացնեն ու մասնատեն:
Կիլիկիա Հայաստան