Երիտասարդությունը ամեն մի երկրի աղն ու հացն է, նրա ապագայի հիմքը և շարժիչ ուժը: Ֆրանսիայում այդ թռիչքը կատարեցին 1960-ականների կեսի մեծ փոփոխություների գնացած սերունդը:


Հայաստանում ընթացող վերջին քաղաքական իրադարձություները երիտասարդական գարունն էին խորհրդանշում: Այդ ժամանակ երիտասարդական ուժը մեծ դեր խաղաց հասարակությունը վերափոխելու գործում: Սակայն ժամանակն անցնում է, իսկ երիտասարդներին սովորել է պետք, որպեսզի գան և դառնան նորի կրողը, արդարության և բարության սերմեր սերմանեն: Անվերջ թվացող էյֆորյան անցնում է և այդ դեպքում հնարավոր է՝ արդեն նվաճված բարձունքներից ներքև գլորվես և բարձունքը ստորոտ դառնա, ու նորից բարձրանալը անվերջ ցավ է դառնում:


Ի՞նչ է մնում անել այն երիտասարդներին, որոնք անցնում են մեծ վերափոխումների հորձանուտով՝ կրթվել, բարելավվել իրենց գիտելիքների շտեմարանը: Դա է երաշխիքը այն լրջագույն հաջողությունների, որոնք կարող են տեղի ունենալ տարբեր ոլորտներում՝ կլինի դա սննդի արդյունաբերության, թե ռազմական ոլորտում, դա նշանակություն չունի: Նշանակություն ունի այն, որ ամեն մեկս մեր լուման ներդնեք Հայաստանի բարգավաճման գործնթացներում: Մենք հայերս պետք է գիտակցենք, որ Հայաստանը գտնվում է աշխարաքաղաքական բարդ իրավիճակում, և բարոյականով զինված ամեն մի հայ պետք է գիտակցի, որ նենգ և ոխակալ թշնամին կարող է լայնածավալ գործողություններ ձեռնարկի բոլոր ուղղություններով: Եվ այդ ամենը գիտակցելով, մենք հայերս պետք է հստակ ըմբռնենք, որ բոլոր հարցերը տան ներսում են լուծում, որ այսպես ասած «տան եղածը դուրս չեն հանում»: Մեր երիտասարդությունը շատ ունակ է և խելացի, բայց այդ ունակությունները պետք է ճիշտ դրսևորվեն, ամիսներով գիտելիքից փախչելը լավ հետևանքի չի բերի՝ անուղղելի վնաս հասցնելով կրթական համակարգին, և շատ դեպքերում թացը չորի հետ կարող է վառվել:Մեր հայ երիտասարդության համար ստեղծվել է եզակի հնարավորություն՝ դառնալու ապագայի հենքը և մեծ հեղաբեկիչ փոփոխությունների կրողն ու առաջընթացի լոկոմոտիվը: Կարևորը դա այն է, որ հայ երիտասարդությունը հասկանա իր թռիչքի խորքային իմաստը և ապագայի զգացողությունը կոնկրետացնելու իրական ուղին: Այո՛, այսօրվա երիտասարդությունը մարտնչող է, ամբողջ ոգով լցված հայրենասիրությամբ, որը պետք է ճիշտ օգտագործվի և նպատակային:Կարճ ասած, մեր երիտասարդները չափազանց ընդունակ են և ապագային հառված, սակայն եթե դրան գումարենք կրթական զինանոցի նորացման անհրաժեշտությունը իրագործելի և իրողություն դարձնելու կարողունակությունը, ուղակի պետք է ասել՝ Ապագան հուսալի ձեռքերում է և Ապագան Ձերն է:

 

Հրանտ Վիրաբյան