Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Ասել, թե ողջունում եմ «Ոչ թալանին» խմբի նախաձեռնողների վերամիավորումը, քիչ է: Ասել, թե դա վերականգնում է հավատը ու հույսը շարժման նկատմամբ, որ այն դեռ էլի լավ արդյունքներ է դնելու մեր սեղանին, անբավարար է: Երիտասարդներն ապացուցեցին, որ ունակ են հանուն ռազմավարական մեծ նպատակի մի կողմ դնել թե աբիդիաները, թե տարաձայնությունները, հարգել միմյանց ու գնահատել ավելի մեծ բանը, քան մանրունքները: Դեպի առաջ, երեխեք ջան»: