Հեղափոխության դրսևորումները չեն կարող և չպետք է ենթարկվեն հազար տեսակի «պետք է»-ների կամ «չպետք է»-ների, մանավանդ երբ այդ դրսևորումները լիարժեք են կամ երբ ժողովրդի համբերության բաժակն է լցվել: Ցավալի է, որ անգամ արդարության դեմ պայքարում հայերը համախմբված չեն, ամեն մեկը փորձում է հանդես գալ միմիայն իր տեսանկյունից ու անպայման թերի կողմեր գտնել դիմացինի գործողությունների մեջ: Կլինի գեթ մեկ անգամ կողքի դնենք «ծակ պռոֆեսորության» հակումը ու փորձենք համախմբվել հանուն իշխանափոխության:

 

 

Սևան Աղաջանյան