Հոկտեմբերի 24-ին մեր հասարակության լայն շերտերը կստանան իրենց հարցերի և խնդիրների պատասխանը։


Անկախ Հայաստանի քաղաքական պատմության եզակի դեպքերից է, որ ոչ իշխանական ուժերը՝ «ԲՀԿ»-ն, «ՀԱԿ»-ը, «Ժառանգություն»ը, իսկ Հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո նաև «ՀԺԿ»-ն մի կողմ դնելով իրենց անձնական և կուսակցական ամբիցիաները, միջկուսակցական և միջանձնային տարաձայնությունները՝ համախմբվել և ուզում են Մեր Հայրենակիցների վիճակը թեթևացնել, Հայաստանը դուրս բերել սոցիալական անելանելի թվացող ծանր վիճակից։


ԵՎ ահա ցանկացած մարդ ով ունի խնդիր, ով ունի դժգոգություններ ստեղծված իրավիճակից, իսկ նրանց թիվը ահռելի մեծ է՝ պաշտոնական թվերով Հայաստանում կա 1,000,000-ից ավել աղքատ՝ պետք է Հոկտեմբերի 24-ին Ազատության Հրապարակում լսի բոլոր խնդիրների լուծման տարբերակներն ու հարցերի պատասխանները։


Դեռևս Հոկտեմբերի 10-ի Հանարահավաքից մի քանի օր առաջ որոշ լրատվականներ լուրեր էին տարածում թե հնարավոր է, որ եռյակի լիդերները չմասնակցեն Հոկտեմբերի 10-ի Հանրահավաքին, սակայն Հանրահավաքը տեղի ունեցավ և իշխանական թևը սպասարկող բոլոր լրատվականների հույսերը հոդս ցնդեցին։


Հոկտեմբերի 24-ին տեղի կունենա ոչ իշխանական ուժերի հերթական Հանրահավաքը, որտեղ ինչպես և խոստացել էր ելույթ կունենա Գագիկ Ծառուկյանը, որի ընթացքում կներկայացնի իր կարծիքը և մոտեցումները թե երկրում տիրող իրավիճիկի, թե մեր հայրենակիցների ծանր վիճակի պատճառների վերաբերյալ։


Հ․Գ․ Միայն քաղաքական լայն կոնսոլիդացիայի և ժողովրդի աջակցությամբ է հնարավոր երկիրը դուրս բերել քաոսից։

 

 

Իրական Հայաստան