Հեռավոր 90-ականների ամենասկզբին, բազմաթիվ թերթերից բացի, մեր երկրում ստեղծվում էին նաև վերլուծական կենտրոններ։ Կային նաև անհատ վերլուծաբաններ, ովքեր տասնյակ հոդվածներ էին հրապարակում մամուլում։ Իհարկե, այդ հոդվածները շատ ուշագրավ են և օգտակար, ավելին՝ առանց այդ հոդվածների դժվար է պատկերացում կազմել նորանկախ Հայաստանի պատմության մասին։ Օրինակ՝ արտաքին քաղաքական հարցերում վերլուծաբանները փորձում էին հասկանալ, թե ի՞նչ ուղղություն պետք է որդեգրի Հայաստանը, ի՞նչ զարգացումներ կարող են լինել Արցախի հարցում, հարևան պետություններում, Արևմուտքում և այլն։
Կարելի է ասել, որ փնտրտուքների ժամանակներ էին։
Այն ժամանակ նույնպես քաղաքագետներն ու վերլուծաբանները փորձում էին կանխատեսել ապագան՝ ներկայացնելով այս կամ այն խնդրի հնարավոր զարգացումները։ Հիմա՝ 25 տարվա հեռավորությունից տեսնում ենք, որ այդ կանխատեսումների երևի 90 տոկոսը իրականություն չի դարձել՝ ինչպես ներքին այնպես էլ արտաքին քաղաքական հարցերում։
Միքայել Յալանուզյան