Էլեկտրաէներգիայի թանկացման այս աղմուկը գուցե միայն աղմուկ է որպեսզի ժողովրդին զբաղեցնեն մինչև մի կերպ ձգեն ու հասնեն եկող ընտրություններին։ Գուցե թե նաև իրոք նեղն են ու ուզում են մի տեղից մի քանի կոպեկ էլ գջլել ծակ ու ծուկը մի կերպ կարկատելու համար։
Չգիտեմ, խելքս չի բավարարում հստակ պատասխանել այն հարցին թե իրականում Հայաստանի իշխանությունները ինչ նպատակներ են դրել իրեմնց առաջ այս հիմնահարցը մեջտեղ հանելով։
Աղմուկը արդեն սկսվել է ու հազիվ թե այն շատ արագ դադարի։
Մարտահրավերը նետված է և ժողովուրդը ինչ էլ լինի, ինչ որ ձևով պիտի արձագանքի այդ երևույթին։
Խելամիտ կլինի եթե իրենց ընդդիմադիր համարող ուժերը վեր կանգնեն սեփական նկրտումներից ու համատեղեն ուժերը ժողովրդի այս զայրույթի պոռթկումը հասարակության համար օգտակար գործի վերածելու համար։ Սակայն հստակ գիտեմ որ այդպիսի բան Հայաստանում քիչ հնարավոր է որ այդ ուռած փքված հնդուհավ դարձածները իրար հանդուրժեն ու համատեղ մի ծրագրով հանդես գան։ Չեղնելոց բան է։
Մնում է որ տեսնենք թե ժողովուրդը ինքը ում հետևից կգնա։ Իմ կարծիքով ժողովորդը բոլորին պիտի ասի ինձանից հեռու մնացեք և որոշ անվտանգ հերավորությունից նայեք թե ես ինչ կանեմ։ Ինչպես եղավ քաղաքային տրանսպորտի ուղևորավարձի թանկացման դեմ շարժման ժամանակ թող ժողովուրդը ինքը ինքնակազմակերպվի ու իր ընթացիկ գործունեությունը հասարակական հիմունքներով կարգավորի։ Դրա համար անհրաժեշտ գործիք փառք աստծո արդեն կա՝ Ֆեյբուքը։ Հրաշալի հարթակ է ինչպես հայտարարությունների համար, այնպես էլ ընթացիկ քննարկումների ու ըստ այդմ կոնկրետ գործեր ձեռնարկելու համար։
Վստահ եմ որ եթե ժողովուրդը ամուր կանգնի այս թանկացման դեմն է կկարողանա առնել։
Համլետ Աբրահամյան