Իրանական կողմը ավելի քան 11 միլիոն դոլար է ներդնելու Ադրբեջանում Caspian Pharmed դեղագործական գործարանի շինարարության համար։ Այդ մասին հայտարարել է Բաքվում գտնվող Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Ալի Ռաբիին։

Նա նշել է, որ Ադրբեջանն ապագայում կձերբազատվի դեղորայքի ներկրումից, իսկ դեղորայքը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Ղազախստան և Կենտրոնական Ասիայի այլ երկրներ։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Իրանը քննարկում են ագրոտեխնիկայի և ավտոբուսների գործարան հիմնելու հնարավորությունը։
Իրանն ու Ադրբեջանը ընդլայնում են համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում։

Ադրբեջանն ու Իրանը որոշել են արագացնել Աստարա՝ Իրան-Աստարա՝ Ադրբեջան երկու երկրները միմյանց կապող երկաթգծի շինարարության նախագիծի իրականացումը: Երկաթծի երկարությունը կազմում է 7 կմ և Իրանի տարածքում կառուցվում է այդ երկաթգծի 2 կմ-ոց հատվածը: Քննարկման ընթացքում որոշվել է իրանական Աստարայում բեռնատար տերմինալի կառուցման մասին։

ա․ Իրանը շահագրգռված է Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի արագ կյանքի կոչմամբ: Հյուսիս-հարավ երկաթգիծը կմիավորի Հյուսիսային Եվրոպա Հարավ-արևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակ կծառայի Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի երկաթգծերի միավորման համար:

Չմոռանք, որ Ադրբեջանը 2016թ.-ից սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին։ Բացի այդ՝ SOCAR 2016թ.-ի հունվար–սեպտեմբերին 167,3 միլիոն խմ գազ է փոխանակվել Իրանի հետ։ Ադրբեջանի գազն Իրանի տարանցքով տեղափոխվում է դեպի Նախիջևան։

Ինչ վերաբերվում է ներդրումային փաթեթին, ապա Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկու գործարան կառուցել Արազ գետի ափին իրանական Մարազադ և ադրբեջանական Օրդուբադ քաղաքների մոտակայքում։ Բացի այդ՝ Իրանն ու Ադրբեջանը Նեֆտեչալայում կառուցում են մեքենաների արտադրությամբ զբաղվող համատեղ գործարան։ Այնտեղ արտադրվելու են Samand, Soren, Dena и Runna մակնիշի մեքենաներ։

Իրանական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 2,6 միլիարդ դոլարի, որից 145 միլիոնը բաժին է ընկնում ոչ նավթային ոլորտին։ Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում աշխատում է իրանական կապիտալով 450 ընկերություն։

Ապրանքաշրջանառությունն Ադրբեջանի ու Իրանի միջև 2016թ.-ի հունվար-նոյեմբերին կազմել է 175միլիոն դոլար, որից 130 միլիոնը բաժին է ընկնում Իրանից ներկրմանը։

 

Արտեմ Բալասանով