Ըստ Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի տվյալների՝ 2016 թվականին Ադրբեջանից արտահանումների ծավալի կտրուկ անկում է արձանագրվել: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5.044 միլիարդ ԱՄՆ դոլար (անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 34.3 տոկոսով):

 


Անցյալ տարվա հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածի համեմատ այս տարի ներմուծումը նվազել է 23.85 տոկոսով, իսկ արտահանման ծավալները նվազել են ավելի քան 42.63 տոկոսով (արտահանվել է 2.5 միլիարդ դոլարով ավելի քիչ ապրանք):

 

Կարեն Սահակյան