Թուրքիայի նախագահ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր, որ եթե նախագահ ընտրվի, ապա հաջորդ օրը կարգավորելու է լիրայի արժեզրկումը: Սակայն իրավիճակը ներկա պահին բոլորովին այլ բան է ասում, լիրան ոչ միայն չի արժևորում, այլ շարունակում է անկում ապրել: Սակայն Էրդողանի մեկ այլ խոստում իրականություն է դառնում կարծես, բացում է երրորդ ճակատ քրդերի դեմ Իրաքյան Քրդստանում: Էրդողանը փորձ է անում տնտեսական ճգնաժամը քողարկելու պատերազմների, ինչպես նաև ներիքն ձերբակալությունների տակ:
Դրա վառ ապացույցն է նաև ընտրվելուց հետո ֆեթուլահիստներ լինելու մեղադրանքով ձերբակալումները: Անցած վեց ամիսների ընթացքում Թուրքիան գրանցել է ռեկորդային գնաճ, ազգային դրամական միավորի արժեզրկում, իսկ ռազմարդյունաբերության ոլորտում՝ բացասական սալդո, քանի որ, ըստ փակ աղբյուրների արտահոսքի, այլ երկրներից զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար, պայմանավորվել է, որ կրճատելու է սեփական ռազմարդյունաբերությունը:
Այսպիսով՝ քայլ առ քայլ, Թուրքիային տանում են կախվածության այլ երկրներից, սկզբից՝ տնտեսությունը, հիմա էլ՝ ռազմարդյունաբերությունը...