Զարմանալի չէ Թուրքիայի այս տիպի կատաղության նշաներ ցույց տալը իր երկրի ըմբոստացած հատվածում: Մինչ այժմ Էրդողանը կարծես մատների արանքով էր նայում քրդական հարցին, սակայն արդեն երկրորդ օրն է ինչ Էրդողանը լծվել է մի գործի, որը կոչվում է ամեն գնով վերահսկողության տակ պահել հարավ-արևելյան նահանգները: Սա պայմանավորված է Ռուսաստանի Սիրիա մտնելու գործոնով: ՌԴ-ն ներկա պահին սատարում է մի մարդու ում Թուրքիան համարում է տարածաշրջանի թիվ մեկ վտանգավոր և անցանկալի մարդը:

 

Պաշտոնական Անկարան սկզբի համար, դիվանագիտական բոլոր հնարավոր խողովակներով դիմեց ՌԴ-ին, որպիսզի նա դադարեցնի օդից աջակցություն ցուցաբերել Ասսադին, սակայն ի հեճուկս Էրդողանը ՌԴ-ն սկսեց ավիահարվածներ հասցնել Սիրիայում տեղակայված ԻՊ-ի ահաբեկիչներին: Թուրքիային այժմ մտահոգում է մի հարց, անել ամեն բան,որ իր երկրում ներքին խնդիրը չդառնա արտաքին աշխարհի համար վտանգավոր խնդիր, որպիսզի իր երկիր այլ պետություններ զորք չմտցնեն: Անցած գիշերը թուրքական բանակը բառիս բուն իմաստով կոտորած է իրականացրել քրդական բոլոր խոշոր քաղաքներում, անխնա սպանվել է խաղաղ բնակչությունը: Էրդողանը փորձ է անում արյան մեջ խեղդել քրդական հարցը:

 

Կիլիկիա Հայաստան