Տնտեսական ճգնաժամի հետևանքով Ադրբեջանում հնարավոր է իրականացվի նաև վարչատարածքային վերամիավում։ Այժմ Ադրբեջանը բաժանված է մոտ 60 շրջանների։ Սպասվում է, որ բարեփոխումներից հետո դրանց թիվը կհասնի մոտ 30-ի:
Ադրբեջանում նշում են, որ այս ամենը միտված է կառավարումն ավելի օպերատիվ դարձնելուն: Շեշտվում է նաև, որ հնարավոր փոփոխությունները կարող են շրջանները դարձնել ներդրումների համար ավելի գրավիչ, ինչը մեծապես կնպաստի գործազրկության կրճատմանը։
Անկախ այս «կանխատեսումներից»՝ մի բան հստակ է. Բաքուն անում է ամեն քայլ՝ ավելորդ ծախսերից ձերբազատվելու համար։
Աշոտ Մովսիսյան