Եվրասիական տարածաշրջանի կայուն արժույթներից մեկը' ադրբեջանական մանաթը, կտրուկ արժեզրկվել է: Նավթահորերի, նավթադոլարների, նավթագազային աշտարակների ու խողովակների, նավթամթերքների երկիր Ադրբեջանի մանաթը միանգամից արժեզրկվել է մոտ 33,5տոկոսով:
Ադրբեջանցիները ուրբաթ երեկո քնել են և շաբաթ արթնացել 1/3-ով աղքատացած: Ինչևէ, գլուխը քարը Արբեջանն էլ, մանաթն էլ, նավթամթերքներն էլ…Սակայն, երբ այդպիսի հնարավորությունների, հարստությունների, նավթահորերի երկիրն է հայտնվում նման կարգավիճակում, ապա զարմանալի է դառնում մեր քաղաքացիների հիստերիան ու հայհոյանքներն ուղղված ՀՀ իշխանություններին: Եթե այդ' 33.5 տոկոսով արժեզրկումը կատարվեր մեր երկրում, ապա ես պատկերացնում եմ ընդդիմադիր աշխատող, նախադպրոցական-նախախորհրդարանական, ՖԲ-յան կլավիատուրայի վարպետները, ամենագետները ինչ թույն ու աղբ կթափեին իշխանությունների գլխին, ինչ շահարկումներ, անեծքներ ու հայհոյանքներ կհնչեին: Այն խառնաշփոթը, այն տնտեսական կոլապսը, վախը, խուճապը և սնանկացումների շղթան, որ կատարվեց այդ երկրում, համենայն դեպս չեղավ Հայաստանում:
Այնուամենայնիվ մեր տնտեսությունն ավելի անցնցումային և սահուն տարավ ստեղծված այդ բարդ տնտեսական իրավիճակը: Մնում է աստիճանաբար հաղթահարենք դժվարությունները և բարելավենք իրավիճակը:
Ռոբերտ Մելքոնյան